Վենետիկի 56-րդ բիենալեի Թուրքիայի տաղավարում ցուցադրվեց արդի կոնցեպտուալ նկարչության նշանակալի ներկայացուցիչ Սարգիսի «Respiro» (իտալ.՝ «Շունչ») աշխատանքների շարքը։ Շարքի ստեղծագործություններից մեկը՝ «Ոսկե սրբապատկեր»-ը, ցուցադրվել է «Անարատ հղություն» շենքում: «Ոսկե սրբապատկեր»-ին զուգահեռ մայիսի 7-ին Թուրքիայում առաջին անգամ՝ Հրանտ Դինք հիմնադրամի տարածքում էկրան բարձրացվեց նկարիչ Ալի Քազմայի «Արվեստանոց» (2015) տեսահոլովակը, որը ներշնչվել է Սարգիսի արվեստանոցից։